Ներքին 2 տարի առաջ - 15:00 07-12-2023

Ջան կասեն, ջան կլսեն․ ժուռֆակը մերժել է ԵՊՀ դրածո ռեկտորին

Oragir.News-ի տեղեկություններով, Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը փաստացի մերժում է ԵՊՀ դրածո ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանին։

Մասնավորապես մեզ հայտնի դարձավ, որ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը դասախոսական չաթում գրել է, որ վաղը ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ հանդիպում է նախատեսված, սակայն պրոֆեսորադասախոսական ողջ կազմը, առանց բացառության, հրաժարվել է մասնակցելուց։

Հատկանշական է, որ Հովհաննիսյանի հետ հանդիպելու ցանկություն չի հայտնել նաև հայտնի սորոսական, իմքայլական նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը, թեև հայտնի է, որ Հովհաննես Հովհաննիսյանը ևս բազում դրամաշնորհներ է ստացել Սորոսի հիմնադրամից՝ Հայ եկեղեցու պատմության դասընթացի քննադատության և դիակիզության քարոզչության համար։

Այսպիսով՝ ներկայումս դեկան Նաղաշ Մարտիրոսյանը հայտնվել է անելանելի իրավիճակում, քանի որ հանդիպմանը միայնակ է ներկա գտնվելու և փաստացի այն տապալվելու է։

Սակայն չի բացառվում, որ հանդիպումն ամեն դեպքում կայանա, ու Հովհաննիսյանն ու Մարտիրոսյանը, ինչպես նաև դեկանատի որոշ աշխատակիցներ, իրար ջան ասեն ու ջան լսեն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով