Արտաքին 6 ամիս առաջ - 20:13 02-04-2026

Վրաստանում ԱՄՆ վիզա ստանալու համար ուժի մեջ է մտել դրամական երաշխիքը

Այսօր` ապրիլի 2-ից Վրաստանի քաղաքացիները, ովքեր կցանկանան ստանալ ԱՄՆ վիզա և մեկնել Միացյալ Նահանգներ, պարտավոր կլինեն վճարել 5000, 10 հազար կամ 15 հազար ԱՄՆ դոլարի չափով պարտադիր դրամական երաշխիք (bond)։

Այս գումարը նրանց կվերադարձվի վիզային կանոնները չխախտելու դեպքում։

«Պետդեպարտամենտն իրականացնում է սքրինինգի և ստուգման քաղաքականության ամբողջական վերանայում՝ ապահովելու համար, որ բարձր ռիսկային երկրներից ներգաղթյալներն ապօրինի կերպով չօգտվեն Միացյալ Նահանգների սոցիալական օգնությունից կամ բեռ չդառնան պետության համար»,- հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտը։

Մինչ այժմ նման երկրների թիվը 38 էր։ Ավելացված երկրների թվում է նաև Վրաստանը։ Ապրիլի 2-ից նմանատիպ սահմանափակումն ընդհանուր առմամբ կտարածվի 50 պետության վրա։

Aliq.ge

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան