Ներքին Արտաքին 3 տարի առաջ - 18:05 06-04-2023

Այսուհետ դեսպանության կայքում յուրաքանչյուրը կարող է անվճար գրանցվել վիզա ստանալու համար. Գերմանիայի դեսպանատուն


Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.

«Վերջին ամիսներին դժվարացել էր շենգենյան վիզա ստանալու համար դեսպանատանը դիմում ներկայացնելու պայմանավորվածություն ամրագրելը։ Այդ իսկ պատճառով դեսպանությունը ուրախությամբ հայտնում է, որ այսուհետ ևս դեսպանության կայքում ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԸ կարող է ԱՆՎՃԱՐ գրանցվել։

Պայմանավորվածության ժամը կտրամադրվի դիմումի ներկայացման ժամկետից մոտավորապես 3 շաբաթ առաջ։

Այս փոփոխության արդյունքում ճամփորդող քաղաքացիները ավելի ապահով կարող են պլանավորել իրենց այցը։ Վիզա ստանալու դիմումի հետ կապված բոլոր մյուս մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով»։

Հիշեցնենք, որ Oragir.News-ը հրապարակել էր «Հայաստանում Գերմանիայի դեսպանը զբաղված է կոռուպցիայո՞վ․ նոր մանրամասներ վիզաների տրամադրումից» հոդվածը, որի արդյունքում քաղաքացիները կարողացել են հերթագրվել կայքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով