Ըստ էության 6 ամիս առաջ - 21:30 01-04-2026

Ըստ էության․ Իսրայելն ուզում է Իրանը ոչնչացնել, ԱՄՆ-ն՝ ռեժիմը փոխել․ վիճակն ավելի վտանգավոր է դառնում

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք կրոնագետ, փիլիսոփա Վարդան Խաչատրյանին։

Նրա հետ խոսել ենք Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպից, բախումներ սադրելու և ներհասարակական պառակտվածությունը խորացնելու իշխանության հնարավոր միտման, վերջին շրջանում իշխանությունների հակաեկեղեցական արշավի նկատելիորեն մեղմվելու, հունիսի 7-ին վերընտրվելու դեպքում հակաեկեղեցական արշավի համատեքստում Նիկոլ Փաշինյանի քայլերի, ԱՄՆ նախագահ Թրամփի Եվրոպայից վրեժխնդրիր լինելու, Իրանի դեմ ԱՄՆ պատերազմի, Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության» և մի շարք այլ հարցերի շուրջ։

«Իսրայելն ուզում է ոչնչացվի Իրանը, Ամերիկան ասում է՝ բերեք ռեժիմը փոխենք․ այստեղ էլ է փոխվել, փաստորեն գնալով ամեն ինչ սկսում է դառնալ շատ ավելի վտանգավոր, քրդերին պետք է խաղարկեն»,- ասաց նա։

Խաչատրյանը շեշտում է՝ չպետք մոռանալ, թե ինչ կկատարվի, եթե Իրանը սայթաքի։

«Չինաստանի վեր բարձրացող իմպերիան կվերանա, որովհետև Չինաստանը բոլոր ժամանակներում եղել է ճանապարհների վրա խարսխված իմպերիա»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»