Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:18 01-12-2024

Որ երկրին տեր չի լինում, էս վիճակն է դառնում. Նոր Նորքի Սաֆարյան փողոցի մայթը փակել են

Oragir.News-ը ահազանգ է ստացել Նոր Նորքի բնակիչներից։ Նրանք բողոքում են, որ Նոր Նորքի Սաֆարյան փողոցի երկայնքով մայթը փակել են, և մարդիկ ստիպված են լինում ճանապարհի երթևեկելի հատվածով քայլել։

Oragir.News-ը այցելեց Սաֆարյան փողոց, զրուցեց քաղաքացիների հետ, նրանք տեղյակ չէին, թե ինչ է կառուցվում, կամ ինչու են ամբողջ մայթը փակել։

Քաղաքացիները չցանկացան երևալ տեսախցիկի առաջև, բայց խոսեցին՝ հայտնելով իրենց դժգոհությունները։

«Առանց իշխանության, առանց քաղաքապետի անտերության մատնված հայոց աշխարհն է։ Որ երկրին տեր չի լինում, էս վիճակն է դառնում, սա ի՞նչ է վաղն էլ հինգհարկանի շենք կկառուցեն»,-Oragir.News-ի հետ զրույցում ասաց Նոր Նսրքի տարեց մի բնակիչ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում