Օրակարգ 6 ամիս առաջ - 20:00 01-04-2026

Օրակարգ․ Փաշինյանը դարձել է խղճով Վարսիկը․ ով ուզում է՝ տալիս է․ Հայկ Նահապետյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն է։

Հարցազրույցի շրջանակներում Հայկ Նահապետյանի հետ զրուցել ենք ընտրություններին ընդառաջ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան կատարած այցի, դրանից նրա ունեցած ակնկալիքների, հանրությանը պատերազմով շանտաժ անելու քաղաքականության, իշխանափոխության դեպքում նոր պատերազմի հավանականության, ընդդիմության անելիքների, Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» ծրագրին միանալու պատճառների, Փաշինյանի կողմից ներհասարակական բախումներ հրահրելու միտումների, Իրանում շարունակվող պատերազմի, Հայաստանի վրա դրա հնարավոր ազդեցության, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Հայկ Նահապետյանը շեշտում է՝ Նիկոլ Փաշինյանը դարձել է խղճով Վարսիկը․ ով ուզում է՝ տալիս է։ «Խորհրդային տարիներին անբարոյականությունը քրեորեն պատժելի էր, ի դեպ ասեմ ձեզ։ Ճիշտ էր, սխալ էր, լավ էր, վատ էր, բայց այդպես էր։ Մի կնոջ, որը զբաղվում է անբարոյականությամբ, դատում են դատարանում։ Ձերբակալում են տիկին Վարսիկին, ասում են՝ դե պատմի էլի, դատավորը հարցնում է՝ տիկին Վարսիկ, ինչո՞ւ ես․․․, ասում է՝ դե անմարդ կին եմ, երիտասարդ եմ, հիմա տղամարդիկ մոտենում էին, բոլորին մերժում էի, հետո տղամարդիկ ասում էին՝ ժլատ ես։ Ասում է՝ էլ ժլատություն չեմ անում, քաղաքացի դատավոր հիմա, որ էս վարքով ապրում եմ ժլա՞տ եմ թե՞ խղճով։ Հիմա Փաշինյանը խղճով է, ով ուզում է՝ տալիս է, դարձել է տիկին Վարսիկ»,- ասաց նա՝ շեշտելով, որ տվող Վարսիկներ պետք չեն։

Ռազմական փորձագետի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է տրվել Իլհամ Ալիևին։

Մանրամասները՝ տեսանյութում․
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող