Ներքին 6 ամիս առաջ - 15:54 31-03-2026

Եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո երիտասարդների նկատմամբ հարուցված քրեական գործը հարցեր է առաջացնում. Սուրենյանց

«Միջամտություն» եկեղեցում․ իրավական աբսուրդի նոր փուլ: Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո երիտասարդների նկատմամբ հարուցված քրեական գործը բազմաթիվ հարցեր է առաջացնում։

Իշխանությունը պնդում է, թե տեղի է ունեցել «պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտություն»։ Բայց այստեղ կա սկզբունքային հակասություն․ արդյո՞ք վարչապետը եկեղեցում իրականացնում էր ծառայողական կամ քաղաքական գործունեություն։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տրամաբանությամբ՝ եկեղեցին և պետությունը տարանջատված են։ Եկեղեցին պետական կառավարման հարթակ չէ, և այնտեղ պետական իշխանության իրականացում չի կարող տեղի ունենալ։ Եթե չկա ծառայողական գործունեություն, ապա ինչի՞ն են «միջամտել» այդ երիտասարդները։

Սա այն առանցքային կետն է, որտեղ մեղադրանքի ամբողջ կառուցվածքը փլուզվում է:

Ավելին՝ առաջադրված հոդվածները ակնհայտորեն անհամաչափ են և արհեստականորեն ընդլայնված։ Խուլիգանության և «միջամտության» համադրումը ստեղծում է արհեստականորեն ծանրացված մեղադրանք, որը ավելի շատ հիշեցնում է քաղաքական ուղերձ՝ չհամաձայնվողները պետք է պատժվեն։

Այս գործը վտանգավոր նախադեպ է։ Եթե ցանկացած միջադեպ կարող է ներկայացվել որպես «պաշտոնատար անձի գործունեությանը միջամտություն», ապա վաղը նույն տրամաբանությամբ կարելի է քրեականացնել ցանկացած անհամաձայնություն։

Եթե եկեղեցում «պաշտոնատար անձի գործունեությունը» տրամաբանական և համաչափ համարենք, ապա սա նշանակում է, որ ցանկացած հանրային վայրում (եկեղեցի, սրճարան, թատրոն) վարչապետի հետ անհամաձայնություն արտահայտելը կարող է դառնալ «միջամտություն»։ Սա իրավական աբսուրդ է և վտանգավոր նախադեպ»,-գրել է նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում