Ներքին 5 տարի առաջ - 20:45 08-10-2021

Գեղամ Մանուկյանի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է

ՀՀ ՀՔԾ-ն կարճել է օգոստոսի 25-ին ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Այս մասին հայտնում են ՀՔԾ-ից։

Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին ԱԺ նիստերի դահլիճում իշխանական պատգամավորների կողմից միջադեպ է հրահրվել, որը վերածվել է ծեծկռտուքի։ Մասնավորապես՝ Հայկ Սարգսյանը ԱԺ ամբիոնից հայտարարել էր, թե բոլոր ՊՆ նախկին նախարարները, որոնց պաշտոնավարման տարիներին մարդիկ ազատվել են ծառայությունից՝ դավաճաններ են, ապա «արա»-ով դիմել գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանին, ինչից հետո Օհանյանը շիշ է նետել Սարգսյանի ուղղությամբ։

ԱԺ-ում վիճաբանություն է տեղի ունեցել, իսկ նիստը՝ ընդմիջվել։ Որոշ ժամանակ անց վիճաբանությունը շարունակվել է, երբ Վահե Հակոբյանի ելույթի ընթացքում իշխանական պատգամավորները նրան դիմել են «արա»-ով։ Դեպքի օրն իր խուլիգանական վարքագծով աչքի էր ընկել հատկապես ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, որը նախահարձակ էր եղել ու ոտքով հարված Վահե Հակոբյանին, հայհոյել ու թույլ տվել պատգամավորին ոչ հարիր վարքագիծ։ Վիճաբանություն-ծեծկռտուքի ժամանակ վնասվածքներ են ստացել ընդդիմադիր պատգամավորներ, նրանց թվում՝ զոհված զինծառայողի հայր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։

ՀՔԾ-ն մերժել էր քրեական գործի հարուցումը՝ միջադեպ-ծեծկռտուքի դեպքի առթիվ, քրեական գործ էր հարուցվել միայն Գեղամ Մանուկյանի նկատմամբ բռնություն գործադրելու դրվագով՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի՝ ծեծի հատկանիշներով, որը, փաստորեն, ամիսներ անց կարճվել է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող