Ներքին 6 ամիս առաջ - 09:15 31-03-2026

Ադրբեջանն աշխատում է Հայաստանը կործանելու ուղղությամբ և այս գործընթացում բացառիկ ներդրում է ունենում ՀՀ իշխանությունը. Մարուքյան

Մինչ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ պետք է լինեն «տաբու» բառեր, առաջարկում է չօգտագործել «ցեղասպանություն» և «էթնիկ զտում» ձևակերպումները և որևէ կերպ գնահատական չտալ մեզ հետ տեղի ունեցած իրադարձություններին, Ադրբեջանի ՄԻՊ Սաբինա Ալիևան միջազգային հանրությունից պահանջում է 1918 թվականի իրադարձությունները ճանաչել որպես «ցեղասպանություն»։

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Էդմոն Մարուքյանը:

Ադրբեջանը ձևավորում է նարատիվներ՝ ապագայում Հայաստանից նոր տարածքներ պոկելու և դրանք ադրբեջանցիներով բնակեցնելու նպատակով։ Նրանք հետևողականորեն աշխատում են Հայաստանը կործանելու ուղղությամբ, և դա տրամաբանական է, քանի որ խոսքը մեր թշնամի պետության մասին է։ Սակայն երբ այս գործընթացում իր ուրույն և բացառիկ ներդրումն է ունենում ՀՀ իշխանությունը, դա որևէ կերպ բացատրելի չէ։

Բազմիցս ասել եմ և կրկին կասեմ՝ գործող վարչակազմն այլևս չի կարելի անվանել հայկական իշխանություն։ Անիմաստ է անգամ ակնկալել, որ մեր պետական մարմիններից որևէ մեկը քայլ կձեռնարկի ադրբեջանական այս զազրելի ակցիայի դեմ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով