Ներքին Միտք 1 տարի առաջ - 18:06 19-09-2025

Իշխանության է գալիս մարդ, որ կործանելու է և՛ Արցախը, և՛ Հայաստանը. Տեր-Պետրոսյանը՝ 2018 թ. ապրիլ 23-ին

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրում է․

«2018 թվականի ապրիլի 23-ն էր, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, և մեր ամբողջ ազգը ցնծում էր: Մենք էլ մի բաժակ բարձրացրինք ժողովրդի հաղթանակի համար ու ողջունեցինք, քանի որ այդքան տարի, ի վերջո, պայքարել էինք Սերժ Սարգսյանի ռեժիմի դեմ, անկախ նրանից, որ այն ժամանակ Փաշինյանի հետ հարաբերությունները խզված էին:

Հետո գնացինք Տեր-Պետրոսյանի մոտ, տեսանք, որ շատ մռայլ նստած էր:
Ասացինք. «Ամբողջ ազգը ցնծում է, դուք ինչո՞ւ եք այսքան մռայլ տրամադրությամբ»:

Հենց այդ օրը նա արեց մի արտահայտություն, որը մինչև հիմա մտքիցս դուրս չի գալիս:
Ասաց. «Լսեք, ժողովուրդը կարող է և ցնծա, բայց ես ամենադժբախտ մարդն եմ այսօր: Դուք չեք հասկանում` իշխանության է գալիս մի մարդ, որը կործանելու է և՛ Արցախը, և՛ Հայաստանը»:

Այդ ժամանակ նույնիսկ ի՛նձ համար դա չափազանցություն թվաց, բայց հիմա տեսնում ենք ինքներս…»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի