Ներքին 6 ամիս առաջ - 22:35 30-03-2026

Մեր փողոցը Դոնբասից էլ բեթար է․ գիշերով մարդը կարող է փոսի մեջ ընկնել. գյումրեցի

Գյումրիում Սավոյան փողոցի բնակիչները տարիներ շարունակ բարձրաձայնում են իրենց փողոցի անմխիթար վիճակի մասին, սակայն խնդիրը մինչ օրս մնում է անլուծելի։

Փողոցը բառացիորեն դուրս է մնացել քաղաքային ծրագրերից․ այստեղ ասֆալտի երես չեն տեսել արդեն երկար տարիներ։ Բնակիչների խոսքով՝ ամռան ամիսներին փողոցը վերածվում է փոշու ամպի․ մեքենաների ամեն անցուդարձից օդը լցվում է խեղդող փոշով, ինչը հատկապես դժվար է երեխաների և տարեցների համար։

Իսկ անձրևների կամ ձյան հալքի ժամանակ նույն փողոցը դառնում է անանցանելի ցեխի դաշտ։

«Ամռանը շնչել չի լինում, փոշին մտնում է տուն, ամեն ինչ ծածկվում է։ Իսկ հիմա՝ գարունն է, ամբողջը ցեխ է, կոշիկդ չես կարող մաքուր պահել»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է բնակիչներից մեկը։

Խնդիրը միայն անհարմարությամբ չի սահմանափակվում։ Բնակիչները նշում են, որ փողոցում կան խոր փոսեր, որոնք հատկապես վտանգավոր են գիշերային ժամերին։

«Մեր փողոցը Դոնբասից էլ բեթար է։ Գիշերով մարդը կարող է ուղղակի փոսի մեջ ընկնել, եթե տեղը չիմանա»,- դժգոհում է մեկ այլ բնակիչ։

Բացի հետիոտների համար վտանգից, փողոցի վիճակը լուրջ խնդիրներ է ստեղծում նաև մեքենաների համար․ հաճախ վնասվում են ավտոմեքենաները, իսկ տաքսիները երբեմն հրաժարվում են մտնել այս հատված։

Չնայած բնակիչների բազմակի դիմումներին և բողոքներին՝ շոշափելի արդյունք չկա։ Նրանք պնդում են, որ խնդիրը տարիներով անտեսվում է, և իրենց փողոցը դուրս է մնացել ուշադրությունից։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան