Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 10:30 17-02-2025

Գիշերով գողեգող ասֆալտ քանդողների դեմ միջոցներ պետք է ձեռնարկենք. Ավինյան

Երևանի քաղաքապետարանն այսուհետ թվային հարթակներում կներկայացնի, թե որ փողոցներում է նախատեսում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելու և ինչ ժամկետներում։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ նախատեսված աշխատանքների մասին պետք է ծանութցել գործընկերներին ու տնտեսվարողներին. «Եւ Զաքյան, և Ամիրյան փողոցներում միջին նորոգման աշխատանքներ են արվել, և անթույլատրելի է դրանից հետո այնտեղ որևէ միջամտությունը, նամանավանդ, առանց թույլտվության, նամանավանդ՝ գիշերով, նամանավանդ՝ գողեգող, և այդտեղ համապատասխան միջոցներ պետք է ձեռնարկենք»։

Փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկում քանդվել է ասֆալտը, իրականացվել են աշխատանքներ, որից հետո անորակ ասֆալտապատում է արվել։

Հովհաննսիայնը նաև նշել է, որ նման դեպք արձանագրվել է Կոմիտասի պողոտայում, և գազի խողովակի միացման աշխատանքներից հետո անորակ ասֆալտապատում է արվել։ Նույնը նաև Պարոնյան փողոցում, որտեղ ՀԷՑ-ն աշխատանքներ է իրականացրել, ապա քաղաքապետարանի դիտողություններից հետո ասֆալտապատել է չափանիշներին համապատասխան։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով