Ներքին 6 ամիս առաջ - 14:46 28-03-2026

Սա շատ կոպիտ քաղաքական հետապնդում է, բայց ես չեմ լռելու․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ, ՇՊՀ դասախոս Գագիկ Համբարյանին հրավիրել են Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ նրան մեղադրանք է առաջադրվել։

Համբարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով՝ դատավորի, դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի, ներկայացուցչի, փորձագետի կամ հարկադիր կատարողի, ինչպես նաև նշված անձանց մերձավոր ազգականի կամ մերձավորի, նրանց խնամքի, դաստիարակության կամ հսկողության տակ գտնվող անձի վերաբերյալ արատավորող տեղեկություն հրապարակելու կամ նրանց իրավունքներին ու օրինական շահերին վնաս պատճառելու սպառնալիքի համար։

Նշված արարքը, ըստ օրենքի, պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, հանրային աշխատանքներով՝ 100-ից 200 ժամ տևողությամբ, ազատության սահմանափակմամբ՝ մինչև 2 տարի ժամկետով, կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մինչև 2 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ մինչև 3 տարի ժամկետով։

Գագիկ Համբարյանը մեղադրանքը չի ընդունել։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետը նշել է․ «Տեղյակ եմ՝ խոսքը որ գործի մասին է, բայց սա ակնհայտ և կոպիտ քաղաքական հետապնդում է։ Ես չեմ լռելու։ Իշխանությունը հերթական անգամ փորձում է փակել իմ բերանը»։

Համբարյանը շեշտում է, որ ինքը շարունակելու է իր գործունեությունը, չի պատրաստվում լռել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով