Ներքին 5 տարի առաջ - 22:12 16-10-2021

Տիկին Դավթյանի եղբոր պարզաբանումներից կարելի է հասկանալ, որ նրանք տեղյակ էլ չեն՝ տիկինն այդքան հարուստ է․ Գագիկ Համբարյան

Երեք օր առաջ լրագրողները ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին հարցրեցին եղբոր կողմից ղեկավարվող ասֆալտի գործարանից, որը պետությունից երկու խոշոր պատվեր է ստացել՝ ընդհանուրը 655 միլիոն դրամի գումարի չափով և թե ինչպես է հաղթել այդ տենդերները… Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

«Ալենն էլ ասել է, որ իր եղբայրն ընդամենն այդ ընկերության տնօրենն է և ընդհանրապես ինքը «դեղին մամուլի հարցերին չի պատասխանում… Էդ մարդիկ, ովքեր գրում են, իրենք ուղղակի զբաղված են Ալեն Սիմոնյան անուն-ազգանունով որևէ հոդված ստեղծելով»…

«Ազատություն»-ը որոշել էր հետաքննել այդ լուրը և պարզել էր, որ Ալենի եղբոր կողմից ղեկավարվող ասֆալտի գործարանի սեփականատերը Ուշիում բնակվող տնային տնտեսուհի է…

Ալե՛ն, քո տնօրեն եղբայրը գոնե ճանաչու՞մ է 140 միլիոն դրամից ավելի կանոնադրական կապիտալ ունեցող իր ղեկավարած ընկերության 65-ամյա, առողջական խնդիրներ ունեցող Սիրուշ Դավթյանին, ով իր հարազատ գյուղում ապրում է միայնակ ու շատ հասարակ տան մեջ…

Ի դեպ, տիկին Դավթյանի եղբոր պարզաբանումներից կարելի է հասկանալ, որ նրանք տեղյակ էլ չեն, որ տիկինն այդքան հարուստ է…

Հարց ԱԺ նախագահին… Ալե՛ն, ըստ քեզ «Ազատություն»-ը դեղին մամուլ է…»,- գրել է Համբարյանը։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով