Ներքին 6 ամիս առաջ - 14:42 26-03-2026

Նիկոլը խաղաղություն է խոստանում, բայց բերելու է ստրկացում ու ադրբեջանացում․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրել է․

«Նիկոլը 2021-ի ընտրարշավին խոստացավ հետ բերել /դեօկուպացնել / Շուշին ,բայց 2022-ի հոկտեմբերի 6-ին ամբողջ Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։

2020-ի գարնանը քաղաքացիներին բաժանում էր «հպարտ քաղաքացու անձնագիր»,որտեղ Արաքսի ափից մինչեւ Օմար հայկական էր,հիմա 12.000 քառ կմ տարածք փոքրացած քարտեզի մակետ է բաժանում։

2020-ի հոկտեմբերի 19-ին ասում էր ՝ եթե ՌԴ-ն չմիջամտեր, Ադրբեջանը Սյունիքն էլ կգրավեր,իսկ այսօր բոլոր կորուստների մեջ մեղադրում է ՌԴ-ին։

2022-ին Վլադիվոստոկում «տպավորված էր Պուտինի խնդիրներ լուծելու օպերատիվությամբ» իսկ այսօր տպավորված է միայն Ալիեւի պահանչներով։

ՀԱՊԿ-ին քննադատում է,բայց ՀԱՊԿ անդամ Ղազախստանից շքանշան է ստանում։

2023-ի սեպտեմբերին հայտարարում է,որ Հայաստանը չի միջամտելու Արցախում փաստացի էթնիկ զտմանը,այսօր ասում է ՝զենքերը թողել են Ադրբեջանին։

Ասում է՝ Արցախի էլիտան փախել է, բայց Արցախի էլիտան ու մասնավորապես նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը մինչը վերջ մնացել են Արցախում ու Նիկոլի անգործության հետեւանքով հայտնվել են Բաքվում։

Ասածս ի՞նչ է՝ Նիկոլը խաղաղություն է խոստանում, բայց բերելու է ստրկացում ու ադրբեջանացում»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում