Ներքին 5 տարի առաջ - 14:27 25-05-2021

Մենք արժանապատիվ խաղաղություն ենք բերելու. Ռոբերտ Քոչարյան

Այսօր՝ մայիսի 25-ին, «Հայաստան» դաշինքի ղեկավարների ասուլիսի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ իրենց բանաձևն արժանապատիվ խաղաղությունն է լինելու, որովհետև կարող է խաղաղություն լինել նաև անարժանապատիվ:

«Մարդ կարող է չոքած կամ չորեքթաթ տալով խաղաղ ապրել, միգուցե դա էլ է խաղաղություն: Եթե պատրաստ եք նման խաղաղությանը, ուրեմն գնացեք, ընտրեք այսօրվա քաղաքական թիմին եւ չորեքթաթ ապրեք ամբողջ կյանքում: Այո, արժանապատիվ խաղաղություն ենք մենք բերելու»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք իր իշխանության գալու դեպքում այլ փաստաթղթեր չեն ստորգրվելու, Քոչարյանը պատասխանեց. «Քիչ ենք զիջե՞լ, էլի պիտի զիջե՞նք, եթե սրանք մնան, զիջելու են, ինչ ասես անելու են: Իրենք տեսել են, որ քաղաքականապես մարսում են դա և կարող են անել ամեն ինչ»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով