Ներքին Տեսանյութ 4 ամիս առաջ - 21:42 28-05-2026

Մենք վստահելի, երկարատև խաղաղություն ենք բերելու մեր երկրին. Սամվել Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հարցազրույց է տվել «Ընտրության ժամը» հաղորդաշարին:

Սամվել Կարապետյանը շնորհավորել է հայ ժողովրդին Մայիսի 28-ի կապակցությամբ, ապա նշել, որ այսօրվա զորահանդեսի նպատակն այն է, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է թաքցնել իր բոլոր ձախողումները, քանի որ ամենամեծ ձախողումն ունեցել է բանակի հարցում, մեր պաշտպանության հարցում, Արցախը հանձնելու հարցում:

«Ինձ թվում է՝ այս քայլն ավելի շատ ուղղված է, որ ցույց տա՝ ինչպես է ինքը ծախսել 8 միլիարդ դոլարը, որ կախել է մեր պետության գլխին»,- ասել է նա:

Ըստ Սամվել Կարապետյանի՝ այդ 8 միլիարդ դոլարը խելամիտ ծախսելու դեպքում կարելի էր գնել ավելի պետքական և լավ զինտեխնիկա:

Սամվել Կարապետյանն անդրադարձել է մի շարք այլ հարցերի՝ մասնավորապես իրենց իշխանության գալու դեպքում բանակի պաշտպանունակության բարձրացմանը, Հայաստանի արտաքին քաղաքականությանը, Ադրբեջանի հետ հարաբերություններին, 300 հազար ադրբեջանցիների վերադարձին, իրենց ընտրվելու պարագայում տեղի ունեցող փոփոխություններին և այլ հարցերի:

Նա նշել է, որ Հայաստանին պատերազմով սպառնում են Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանը և «Գորշ գայլերը», ապա վստահեցրել, որ իրենց իշխանության գալու և Նիկոլ Փաշինյանին հեռացնելու հենց հաջորդ օրը ոչ ոք այլևս չի սպառնա մեր երկրին, քանի որ իրենց վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը կունենա երաշխավորներ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան