Արտաքին 6 ամիս առաջ - 15:48 25-03-2026

Ռուսաստանը բաց է Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար. Պեսկով

Ռուսաստանը շարունակում է բաց մնալ ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունների համար: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները մոտենում են ուկրաինական հակամարտության հնարավոր կարգավորմանը:

Լրագրողները Պեսկովին հարցրել են՝ արդյոք Կրեմլում կիսում են այդ տեսակետը:

«Մենք շարունակում ենք բաց մնալ բանակցությունների համար»,- ասել է Պեսկովը լրագրողներին:

Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է գնալ ուկրաինական ճգնաժամի բանակցային լուծման ճանապարհով՝ հիմնվելով Ալյասկայի գագաթնաժողովում ՌԴ և ԱՄՆ նախագահների միջև ձեռք բերված փոխըմբռնումների վրա, ներառյալ հակամարտության արմատական պատճառների վերացումը՝ ի դեմս Ռուսաստանի ազգային անվտանգությանն ուղղված սպառնալիքների:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով