Արտաքին 1 տարի առաջ - 16:35 13-02-2025

Ռուսաստանը պատրաստվում է Ուկրաինայի հարցով բանակցային խմբի ձևավորմանը․ Պեսկով

Ռուսաստանն սկսել է նախապատրաստվել Ուկրաինայում իրավիճակի կարգավորման համար բանակցային խմբի ձևավորմանը: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Անշուշտ, սկսվել է։ Երբ նախագահը համապատասխան որոշում կայացնի, մենք ձեզ կտեղեկացնենք»,-լրագրողներին ասել է Պեսկովը։

Նա հավելել է, որ ԱՄՆ ներկայացուցիչների այցի վերաբերյալ որևէ կոնկրետ պայմանավորվածություն դեռևս չկա։ «Կրեմլում անհրաժեշտություն են տեսնում նախագահ Վլադիմիր Պուտինի և իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հանդիպումը օպերատիվ կազմակերպելու համար, սակայն այդ կապակցությամբ աշխատանքը նոր է սկսվում, և կոնկրետ ժամկետների մասին խոսել դեռ հնարավոր չէ: Այնուամենայնիվ, նախագահները պայմանավորվել են, որ անմիջապես հանձնարարականներ կտան օգնականներին, որպեսզի նրանք սկսեն համապատասխան աշխատանքը»,-նշել է Պեսկովը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով