Ներքին 6 ամիս առաջ - 22:34 24-03-2026

Առուշ Առուշանյանի ազգականը 312 մլն դրամի պայմանագիր է կնքել Գորիսի համայնքապետարանի հետ․ Հետք

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ազգականին պատկանող «Բեսթ ռոուդ» ՍՊԸ-ն այս տարվա մարտի 19-ին 312 մլն դրամի պայմանագիր է կնքել Գորիս համայնքի հետ՝ մասնակցելով համայնքի հայտարարած բաց մրցույթին, որին այլ մասնակից չի եղել։

Ըստ կնքված պայմանագրի մասին հայտարարության՝ ընկերությունը պետք է հիմնանորոգի Գորիս քաղաքի մի քանի փողոցներ։ Ընկերությունը 2019 թվականի հունիսի 13-ին հիմնադրել է Հայկ Բաղդասարյանը և մինչ օրս 100% սեփականատերն է։

Այս մասին գրում է «Հետք»-ը։

2021 թվականի հունիսին Սյունիքի մարզի քրեական դատարանում սկսվել էր Առուշ Առուշանյանին վերաբերող քրեական վարույթի քննությունը, որում նշվում էր՝ «Բեսթ Ռոուդ» ընկերության սեփականատեր Հայկ Բաղդասարյանը Առուշանյանի հորեղբոր թոռն է, բայց ընկերության փաստացի սեփականատերն Առուշանյանն է։ Այս գործով Առուշանյանին քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով մեղադրանք էր առաջադրվել, այդ թվում՝ այն, որ «Բեսթ Ռոուդ» ՍՊԸ-ի միջոցով զբաղվել է ապօրինի ձեռնարկատիրությամբ և առանց պայմանագրի՝ ընդերքի օգտագործմամբ։ Այս մեղադրանքի վերաբերյալ դատարանը նշել է, որ ընկերության՝ փաստացի Առուշանյանին պատկանելու հանգամանքը չի հիմնավորվել։

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով