Ներքին 6 ամիս առաջ - 16:18 23-03-2026

Դպրոցների փակվելուց հետո գյուղերը կարող են դատարկվել. «ՀայաՔվե»-ն գնացել է Լոռու փակվող դպրոցների հետքերով (տեսանյութ)

«ՀայաՔվե»-ի քաղխորհրդի անդամներ Մենուա Սողոմոնյանն ու Դավիթ Սարգսյանն այցելել են Լոռու մարզ՝ Տաշիրի տարածաշրջանի Բլագոդարնոյե գյուղ:

Այս գյուղի դպրոցը մեկն է այն 231 դպրոցներից, որը սեպտեմբերի 1-ից չի գործելու ու գյուղի երեխաները հաճախելու են Կաթնառատ գյուղի դպրոց:

Գյուղում մոտ 50 աշակերտ կա, դպրոցի շենքը նորոգված է, կահավորված, նվազագույն պայմաններն առկա են:

Բլագոդարնոյե գյուղի բնակիչներից մեկի խոսքով՝ իրենց կարծիքը չեն հարցրել, միայն տեղյակ են պահել:

«Վաղը մյուս օր թոռս մեծացավ, ինչի գնա էնտեղ, ավելի լավ չի՞ մեր գյուղի մեջ: Նորմալ դպրոց ա, լավ էլ դասավանդում են էս դպրոցում», - ասաց բնակիչը:

Մեկ այլ բնակիչ էլ նշեց, որ երեխաները կդժվարանան ոտքով այդքան ճանապարհ անցնել ու հասնել դպրոց, նույնիսկ տրանսպորտ չկա: Եթե դպրոցը չփակվի, և՛ աշխատատեղեր կլինեն, և՛ երեխաները իրենց գյուղում դպրոց կգնան:

Մի քանի ծնողներ էլ նշեցին, որ դեմ են որոշմանն ու չեն ցանկանում, որ իրենց երեխան ուրիշ գյուղում դպրոց գնա, հատկապես՝ տրանսպորտ բացակայության պատճառով:

Այգեհատ գյուղում նույնպես պատկերը տխուր է:

Դպրոցը, որտեղ ժաամանակին 200 աշակերտ է սովորել, հիմա հաճախում է ընդամենը 12 աշակերտ:

Մենուա Սողոմոնյանի խոսքով՝ փոքրաթիվ աշակերտական համակազմ ունեցող դպրոցում որակ ապահովելը բարդ խնդիր է, բայց խնդրի լուծումը պետք է դիտարկել ընդհանուր համաչափ զարգացման համատեքստում:

Դավիթ Սարգսյանը նշեց, որ բնակիչները խիստ մտահոգված են գյուղի ճակատագրով, որովհետև դպրոցը փակվելուց հետո գյուղը կարող է ուղղակի վերանալ քարտեզից, որովհետև եթե աշակերտներն ու նրանց ծնողները տեղափոխվում են, գյուղում այլևս անելիք չի մնում:

Սա Հայաստանի գլխին կածված լուրջ ու ծանր մարտահրավեր է:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով