Արտաքին 5 տարի առաջ - 10:25 01-10-2021

Դալայ Լաման Էդինբուրգում գտնվող սրճարանը փրկել է փակվելուց

Դալայ Լաման օգնել է հետ գնել Էդինբուրգում գործող Himalaya տիբեթյան խոհանոցով սրճարանը, որի սեփականատիրուհին հայտարարել էր դրա վաճառքի մասին: Նա մարդկանց է դիմել բիզնեսին ֆինանսապես աջակցելու խնդրանքով, հաղորդում է BBC-ն:

Հնդկուհի Ռեկա Գավան Himalaya տիբեթյան սրճարանը բացել է 2004թ.-ին Շոտլանդիայի խորհրդարանում Դալայ Լամայի հետ հանդիպումից հետո: Հոգևոր առաջնորդն այդ ժամանակ նրան առաջարկել է մնալ Շոտլանդիայում և տարածել տիբեթյան մշակույթը: Սակայն, COVID-19-ի համավարակի հետևանքով առաջացած ճգնաժամի ընթացքում Գավան ֆինանսական դժվարությունների է բախվել և որոշել է վաճառել սրճարանը: Այժմ, հարյուրավոր էնտուզիաստների օգնությամբ, սրճարանը փակվելու վտանգի տակ չէ:

«Ես շատ եմ աշխատել և ներդրել այս սրճարանում: Ինձ համար սա պարզապես աշխատանք չէ, այլ իմ ծառայությունն է հասարակությանը: Հենց դրա համար եմ անսահման երախտապարտ, որ այժմ կարող եմ շարունակել իմ գործը: Սա պարզապես սրճարան չէ, մենք շատ ավելին ենք անում, քանի որ կրթում ենք մարդկանց և նրանց աշխատանքային փորձի հնարավորություն տալիս: Տիբեթյան մշակույթը մարմնավորում է մարդկային այնպիսի արժեքներ, ինչպիսիք են կարիքավորներին օգնելը, կարեկցանքը բոլոր մարդկանց նկատմամբ»,- ասել է կինը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով