Ներքին 6 ամիս առաջ - 20:05 22-03-2026

Ամաչում եմ, որ նա է մեր ղեկավարը. բլոգերները քննադատում են Փաշինյանին արցախցուն «փախած» անվանելու համար

Ինչպես հայտնել էինք այսօր ներկուսակցական քարոզարշավի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներն այսօր շրջայց են կատարել Երևանում:

Շրջայցի ընթացքում մետրոպոլիտենի վագոններից մեկում տեղի է ունեցել միջադեպ վարչապետի և արցախցի մի կնոջ միջև: Արցախի հայաթափման մասին հարցից հետո իրավիճակը սրվել է: Վարչապետը, կորցնելով ինքնատիրապետումը, բարձր տոնով և էմոցիոնալ կերպով հակադարձել է քաղաքացուն, շեշտելով որ փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել։

Օրվա ամփոփման ժամանակ վարչապետն իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում անդրադարձել է միջադեպին՝ խոստովանելով, որ չի կարողացել զսպել էմոցիաները: Նա հրապարակավ ներողություն է խնդրել քաղաքացուց.
«Ես այդ կնոջից՝ Արմինե Մոսիյանից և նրա տղայից ներողություն եմ խնդրում»,– նշել է նա:

Միջադեպի տեսանյութը մեծ աղմուկ է բարձրացրել սոցիալական հարթակներում: Մի շարք հայտնի բլոգերներ խիստ քննադատությամբ են հանդես եկել։

Լիանա Վանոյանը, կիսվելով տեսանյութով, հռետորական հարց է հնչեցրել. «Լավ, ու՞ր ենք հասել»:


Եվա Ղարիբյանը նշել է, որ շոկի մեջ է տեսածից. «Ամաչում եմ, որ նա է մեր ղեկավարը», ասել է նա:


Բլոգեր Արթուրը անթույլատրելի է համարել սեփական ժողովրդի նկատմամբ նման ագրեսիան՝ հավելելով. «Արցախցիների նկատմամբ ատելության խոսքը դարձրել են ընտրարշավի մաս: Աբսուրդ է շեշտել քաղաքացիություն ստանալը, երբ դա պետական չնչին աջակցություն ստանալու միակ տարբերակն է»: Նա նաև կոչ է արել իր հետևորդներին կողմնորոշվել սեփական դիրքորոշման մեջ:


Ռուբեն Մխիթարյանը նույնպես հանդես է եկել քննադատական հոլովակով՝ դատապարտելով երկրի ղեկավարի նման պահվածքը քաղաքացու հանդեպ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»