Ներքին 1 տարի առաջ - 14:12 16-11-2024

Սիսիանից է, հարգված տղա. ինչու էին ռուս բլոգերները Մոսկվակում հարձակվել հայ երիտասարդի վրա

Օրերս Ռուսաստնի Դաշնության Մոսկվա քաղաքում ռուս բլոգերները մտել էին հայ երիտասարդի խանութ և ակնհայտ կերպով սադրել ու բախում հրահրել:

Oragir.News-ին հայտնի դարձավ, որ հայ երիտասարդը՝ Գրիգոր Հակոբյանը, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքից է, երկար ժամանակ գործունեություն է ծավալում Մոսկվայում, ունի խանութների ցանց:

«Գրիգորը մեծ հարգանք է վայելում, թե՛ Սիսիանում, թե՛ Մոսկվայում: Ինքը աշխատող, ստեղծող տղա է: Ինչ վերաբերում է միջադեպին, ապա ամեն ինչ հետևյալ կերպ է եղել: Նախքան այդ բլոգերների գալը մի ռուս տղա է գնացել խանութ, սառնարանի տակից՝ ոչ վաճառքի համար նախատեսված վայրից, ժամկետանց ապրանք է վերցրել, սկսել է նկարել: Այդ պահին Գրիգորը բարկացել է նրա վրա, ասել է՝ ինչո՞ւ ես սառնարանի տակից ժամկետանց ապրանքը վերցրել, դա վերադարձի համար է, նույն ապրանքը ժամկետի մեջ դրված է սառնարանում: Այդ տղան գնացել է, այնուհետև ռուս բլոգերների խմբի հետ վերադարձել և սկսել են սադրել, հրապարակված կադրերում էլ են երևում, որ գետնին ժամկետանց ապրանքներ կան, դրանք են սկսել նկարել: Ու ամենակարևորը՝ այնպես են տարածել, որ ի օգուտ իրենց լինի:

Բլոգերներից մեկն ամեն ինչ արել է, որ Գրիգորը հունից դուրս գա և հարվածի իրենց, բայց նա հավասարակշռված տղա է, սադրանքի չի տրվել: Այնպես որ՝ այն տեղեկությունները, թե ռուս բլոգերները փորձել են նսեմացնել նրան, իրականության հետ կապ չունեն»,- ասաց ռուսաստաբնակ գործարարի ընկերը, ապա հավելեց, որ տեսանյութեր կան, թե ինչպես են ոստիկանները ժամանում և խնդրին լուծում տալիս:

Մեր զրուցակիցը նաև նշեց, որ ռուս բլոգերների այս խումբը բազմաթիվ նման միջադեպեր է հրահրում, ապա նկարում, և ըստ երևույթին՝ դիտումներով գումար աշխատում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան