Ներքին 6 ամիս առաջ - 14:50 22-03-2026

Հիմա անպատվեք էլ Աստծուն, դա նորմալ է. Ավետ Բարսեղյանի անկեղծ խոստովանությունը կորստի և հավատի մասին

Հաղորդավար, բանաստեղծ Ավետ Բարսեղյանը «InnaView» հաղորդման շրջանակներում հանդես է եկել բացառիկ անկեղծ զրույցով:

Oragir.News-ն առանձնացրել է հարցազրույցի ամենահուզիչ և քննարկվող հատվածը, որը վերաբերում է կորստի ցավին և Աստծո հետ մարդու բարդ հարաբերություններին:

Կորստի ցավը և «աստվածամերժությունը»

Հաղորդավարի հարցին՝ արդյոք բնական է, երբ մարդը ծանր կորստից հետո սկսում է հերքել Աստծուն, Ավետ Բարսեղյանը տվել է խորը և ոչ միանշանակ պատասխան. «Բացարձակ... հետո տերևի պես կդողաք այդ մեծության առաջ ու կընդունեք։ Հիմա անպատվեք էլ Աստծուն, դա նորմալ է։ Կորստի ցավը կարող է մարդու մեջ առաջացնել այդ ամենը՝ հերքում, բողոք, նույնիսկ զայրույթ»:

Բանաստեղծն ընդգծել է, որ ցավի պահին ծնված էմոցիաները պետք չէ ճնշել կամ վախենալ դրանցից: Ըստ նրա՝ հենց այդ ապրումների միջով անցնելն է տանում դեպի ներքին հաշտություն. «Հանգիստ հերքեք, հանգիստ համարեք դա սխալ, որքան էմոցիա տաք, այնքան ավելի կենդանի ձևով վերջում ամեն ինչ իր տեղը կընկնի ձեր կյանքում»:

Ավետ Բարսեղյանի այս խոսքերը կարող են դառնալ յուրօրինակ հոգեբանական աջակցություն բոլոր նրանց համար, ովքեր անցնում են դժվարին փուլով: Նա հիշեցնում է, որ անգամ ամենածայրահեղ զգացումները բնական են, և ժամանակի ընթացքում յուրաքանչյուրը գտնում է իր ներքին հավասարակշռությունը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան