Ներքին 4 տարի առաջ - 11:35 18-04-2022

Մենք դեռ այս պատերազմից առաջ էլ ասում էինք, որ այս իշխանությունը տանում է Արցախի կորստի, որի կորուստը բերելու է ՀՀ-ի կորստի

«Մենք այսօր ժամը 7-ին կունենանք Վանեցյանի մամուլի ասուլիսը, ես առաջարկում եմ՝ սպասենք և ծրագրային բոլոր հարցերը՝ կապված ապագայի հետ, իրեն տանք»։ Այս մասին Ազատության հրապարակում անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը:

Լրագրողների այն հարցին, թե ըստ Ձեզ՝ իշխանություններն ի՞նչ են անում Արցախի հարցով, Բաբայանն ասաց. «Ինչ են անում՝ մենք բոլորս տեսել ենք։ Վերջին ԱԺ ելույթը վկայեց այն, որ այս իշխանությունը պատրաստ է և տեսնում է Արցախը Ադրբեջանի կազմում։ Դրանով իրենք էլ վստահեցնում են, թե հույսերդ կտրեք, որ ամեն բան լավ է լինելու։

Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ էլ ունի որոշակի նկրտումներ, և մենք այդ ամենը տեսնում ենք։ Մենք դեռ այս պատերազմից առաջ էլ ասում էինք, որ այս իշխանությունը տանում է Արցախի կորստի, որի կորուստը բերելու է ՀՀ-ի կորստի, հիմա մենք կանգնած ենք հենց այդ փաստի առաջ: Հիմա մենք կորցնում ենք ՀՀ-ն ամբողջությամբ, և հենց դա կանխելու համար էլ իրականացնում ենք գործողություններ, որի մասին երեկոյան ավելի մանրամասն կխոսենք»։




Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով