Ներքին 7 ամիս առաջ - 11:40 22-03-2026

Իրավունք չունեմ ուժեղ չլինելու. Տաթևիկ Ադումյանը՝ ամուսնալուծության, ինքնաճանաչման և նոր կյանքի մասին

Դերասանուհի Տաթևիկ Ադումյանը «O Solo Mio» հաղորդման շրջանակներում հանդես է եկել անկեղծ խոստովանությամբ՝ պատմելով իր կյանքի բարդ, բայց միևնույն ժամանակ վերափոխիչ փուլի մասին։

Ամուսնալուծությունից հետո դերասանուհին բացահայտում է իր նոր «ես»-ը և սովորում ապրել սեփական կանոններով։

«Ձուլվել էի ամուսնուն ու կորցրել ինձ»

Տաթևիկն անկեղծորեն խոստովանել է, որ նախկինում իրեն լիովին նույնացրել էր ամուսնու հետ՝ սեփական անհատականությունը մղելով երկրորդ պլան։ Այսօր նա գտնվում է ինքնաճանաչման փուլում, ինչը, նրա խոսքով, այս տարիքում բավականին բարդ, բայց անհրաժեշտ գործընթաց է։ «Ես շատ էի ձուլվել իմ ամուսնուն... Այժմ փորձում եմ վերագտնել ինձ որպես անհատ»,- նշել է դերասանուհին։

Անդրադառնալով ապագա զուգընկերոջը՝ Տաթևիկը շեշտել է, որ իր համար ֆինանսականն ու արտաքինը երկրորդական են։ Նրա համար առաջնայինը խելքն ու հոգևոր կապն են։ Ուշագրավ է դերասանուհու դիրքորոշումը նույն ոլորտի ներկայացուցիչների վերաբերյալ: Նա երբեք իրեն չի պատկերացնում երգչի կամ դերասանի հետ ամուսնացած։

Տիրապետելով այդ միջավայրի «ներքին խոհանոցին»՝ նման հեռանկարը նրան բացարձակ չի հրապուրում։ Խոսելով իր էմոցիոնալ աշխարհի մասին՝ Տաթևիկը չի թաքցրել իր զգայուն լինելը։ Նա կարող է լաց լինել թե՛ զայրույթից, թե՛ անարդարությունից, սակայն իրեն արգելել է կոտրվել։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա