Սպորտ 1 ամիս առաջ - 12:16 13-09-2026

Սխալվելու իրավունք այլևս չունեմ. Ծառուկյանը՝ բրազիլացի Ռուֆիի դեմ մենամարտի մասին

UFC-ի թեթև քաշային կարգի հայ մարտիկ Արման Ծառուկյանը կիսվել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիի դեմ սպասվող մենամարտի սպասելիքներով: Դիմակայությունը կկայանա սեպտեմբերի 20-ին՝ Լոս Անջելեսում անցկացվելիք UFC 331 մրցաշարի շրջանակում:

29-ամյա մարտիկը խոստովանել է, որ այս մենամարտին վերաբերվում է ամենայն լրջությամբ և այն ընկալում է որպես տիտղոսային, քանի որ սխալվելու իրավունք այլևս չունի:

«Շուտով ինձ լուրջ մենամարտ է սպասվում: Հենց հիմա Ռուֆիին համարում եմ թեթև քաշային կարգի լավագույն հարվածայինը, նա շատ վտանգավոր է։ Այդ իսկ պատճառով ես այս դիմակայությանը վերաբերվում եմ որպես տիտղոսային մենամարտի։

Հիմա ինձ համար կարևոր է յուրաքանչյուր մենամարտ, և մարզումային ճամբարում ես ներդնում եմ իմ ուժերի 100 տոկոսը: Եթե պարտվեմ Ռուֆիին, ապա էլ երբեք տիտղոսային մենամարտ չեմ տեսնի։ Ես գերմոտիվացված եմ և «քաղցած», ուստի պատրաստվում եմ այս պահին։

Ոչ մի թերագնահատում չկա, ես պետք է մենամարտեմ առավելագույնս խելացի: Ռուֆին ուժեղ հարվածներ ունի, նա նոկաուտի է ենթարկել շատ լավ մարտիկների, բայց հիմա իմ ժամանակն է: Ես ունեմ մենամարտի հստակ պլան, որն աշխատելու է: Բարդ է լինելու, բայց հաղթանակն իմն է լինելու»,- Ծառուկյանի խոսքերը մեջբերում է Fight Digitale-ը։

Արման Ծառուկյանը (23-3), ում ակտիվում կա 15 վաղաժամ ավարտված մենամարտ, վերջին անգամ օկտագոն է դուրս եկել 2025 թվականի նոյեմբերի 22-ին: Դոհայում կայացած UFC Fight Night մրցաշարի երկրորդ ռաունդում նա խեղդող հնարքով տպավորիչ հաղթանակ էր տոնել նորզելանդացի Դեն Հուկերի նկատմամբ:

Նրա ապագա մրցակից Մաուրիսիո Ռուֆին իր վերջին մենամարտն անցկացրել է 2026 թվականի հունիսի 14-ին. UFC Freedom 250 մրցաշարում բրազիլացին վառ հաղթանակ է գրանցել Մայքլ Չենդլերի նկատմամբ:

Armsport

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա