Ներքին 6 ամիս առաջ - 14:07 21-03-2026

«Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածուն Հայկ Մարությանն է

«Նոր ուժ» կուսակցությունը մասնակցելու է հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: «Նոր ուժ» սոցիալ-դեմոկրատական կուսակցության վարչապետի թեկնածուն Հայկ Մարությանն է:

Այս մասին կուսակցության անդամները հայտնեցին այսօր տեղի ունեցած հանդիպման ժամանակ։

«2021 թվականից արդեն 5 տարի է անցել, այս 5 տարվա ընթացքում ինչ ասես, որ չենք տեսել:

2018 թվականին երբեք չէինք կարող մտածել, որ այսպիսի նվաստացում ենք տեսնելու, արհավիրքներ ենք տեսնելու, օրենքների խախտում ենք տեսնելու, բայց արի ու տես, այդ ամենը եղավ:

Ես ցանկանում եմ, որ մենք հիմա մի փոքր նայենք դեպի ապագա, իսկ ապագայում մեզ սպասում են ընտրություններ: Մեր ժողովուրդը շատ դժվար ընտրության առաջ է կանգնած, երբ նայում ես քաղաքական դաշտին՝ տեսնում ես բազմազանություն ու բազմաթիվ կուսակցություններ, որոնք հայտ են ներկայացրել, բայց որ մի քիչ էլ ուշադիր ես նայում՝ տեսնում ես, որ ամենը այդքան էլ պարզ ու հեշտ չէ, ամեն տեղ կան ստորգետնյա ջրեր»,- նշել է Հայկ Մարությանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով