Ներքին 8 ամիս առաջ - 14:46 12-02-2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է

«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է: Այս մասին «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ ասել է Նարեկ Կարապետյանը:

««Ուժեղ Հայաստանին» պետք է ուժեղ առաջնորդություն: Նոր առաջնորդ՝ կառավարչի հմտություններով: Նոր, բայց մեծ փորձ ունեցող առաջնորդ: Մեր առաջնորդը ծնվել է Հայաստանում, մեծացել է գյուղում՝ ուսուցիչների ընտանիքում: Նա գալիս է ժողովրդից: Կյանքում ու բիզնեսում հաջողության հասնելուց հետո երբեք չի մոռացել որտեղից է եկել»,- նշել է նա:

Նարեկ Կարապետյանը հավելել է, որ Սամվել Կարապետյանն ունի լավագույն միջազգային կապերը և դրանք կօգտագործի՝ ի շահ մեր երկրի:

«Այսօր մենք ներկայացնում ենք նոր այլընտրանք, այլընտրանք տնտեսության համար, անվտանգության համար, այլընտրանք՝ խաղաղության համար, հայ ժողովրդի հույսի համար»,-ասել է Նարեկ Կարապետյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան