Ներքին 6 ամիս առաջ - 17:32 20-03-2026

Պարզ է, որ Իրանը ձգտում է վարել ոչ թե իրեն պարտադրված, այլ սեփական պատերազմը. Վարդան Ոսկանյան

Եթե փորձենք հընթացս վերլուծել պատերազմում Իրանի ռազմավարությունը, ապա պարզ է, որ այս երկիրը ձգտում է վարել ոչ թե իրեն պարտադրված, այլ սեփական պատերազմը։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Սա ենթադրում է հակառակորդների կողմից ծրագրված հնարավորին սահմանափակ, կարճատև և ոչ այդքան թանկարժեք պատերազմը վերածել հնարավորին ընդարձակ, երկարատև և մեծ գին ունեցող բախման։

Իրանի աշխարհագրությունն ինքը ենթադրում է նման պատերազմի համար հնարավորություններ, այն դեպքում, երբ հակառակորդներից մեկը՝ ստիպված է իր երկրից հեռու խոցելի միջավայրում վարել այդ պատերազմը, իսկ մյուսը՝ չունի աշխարհագրական խորք և ռեսուրսներ նման ծավալի երկարատև պատերազմի համար։

Մեկ այլ կարևոր փոփոխություն էլ նկատելի է. եթե Իրանի նախորդ ղեկավարությունը պատերազմի հարցում ավելի չափավորական էր և կարող էր բավարարվել լարվածությունն իջեցնելուն միտված խորհրդանշական գործողություններով, ապա ներկայիս ավելի երիտասարդ և եռանդուն ռազմաքաղաքական թիմը, դատելով արդեն իսկ արձանագրված փաստերից, գերադասում է իրական ցավոտ հարվածներով հնարավորին մեծացնել լարումը»,-գրել է նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով