Ներքին 5 տարի առաջ - 23:32 12-10-2021

Ենթադրաբար դա պետք է լինի Իրանը․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Բաքվի բռնապետը, բարբաջելով Գորիս-Կապան ավտոճանապարհին իր բաշիբոզուկների ներկայության «իրավազորության» մասին, որպես «ապացույց» նաև հղում է կատարում Հայաստանի իշխանության որոշ ներկայացուցիչների անմիտ հայտարարություններին և նշում, որ Հայաստանն իբր դա ընդունում է։

Ուշագրավ է սակայն, որ նույն բարբաջանքում նա խոսում է նաև ինչ-որ ուրիշի մասին, որը պնդում է, թե Բաքվի բռնապետը խախտել է Հայաստանի սահմանները՝ այդ պնդումը համարելով «ծիծաղելի», քանի որ Հայաստանն ինքը առարկություններ իբր չունի:

Դատելով Բաքվի բռնապետի հայտարարությունից, միջազգային ասպարեզում կա առնվազն մեկ դերակատար, որը փակ խողովակներով վերջինիս մեղադրում է Գորիս-Կապան ավտոճանապարհին Հայաստանի սահմանը խախտելու մեջ։ Ենթադրաբար դա պետք է լինի Իրանը»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան