Ներքին 6 ամիս առաջ - 11:08 20-03-2026

Փաշինյանը իրեն դրել է Ալիևի «տասովշիկի» տեղ ու սպառնում է հայ ժողովրդին պատերազմով. Թաթոյան

Փաշինյանը իրեն դրել է Ալիևի «տասովշիկի» տեղ ու սպառնում է հայ ժողովրդին պատերազմով:

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղադրած տեսանյութին կից գրել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։

Նա, դիմելով ՀՀ վարչապետին, նշել է.

«Պարոն Փաշինյան, այսպես ասում եք՝ եթե ինձ չընտրեք վարչապետ, Ադրբեջանից ինձ պատդերժկա կանեն ու կհարձակվեն Հայաստանի վրա՞։ Էս մա՞րդ եք բերում մեր վրա, պատերազմո՞վ եք հայ ժողովրդին սպառնում։

Ձեր խնդիրը Ալիևի տասովչիկ լինելը չէ, դուք զբաղեցնում եք Հայաստանի վարչապետի պաշտոնը, ասեմ իմանաք, որ Հայաստանում կա պատերազմի մեկ կուսակցություն, դա ձեր ղեկավարած քաղաքական ուժն է, որ հայ ժողովրդի գլխին բերել է երեք պատերազմ, երեք պարտություն և երկրորդ ցեղասպանությունը։

Հայաստանում ձեզանից բացի չկա պատերազմի այլ կուսակցություն և ձեր հայտարարությունն ամբողջությամբ սուտ է, ու դուք դրա մասին լավ գիտեք։ Ես սա ասում եմ նաև այն քաղաքական ուժերի մասին, որոնք գործում են Հայաստանում։ Թեև նրանց հետ ես ունեմ տարաձայնություններ նաև, բայց այս փաստը պետք է հստակ արձանագրել, հայ ժողովուրդը երբեք չի ցանկացել ու չի ցանկանում պատերազմ։

Ըստ իս պատերազմ չի ցանկանում նաև Ադրբեջանի ժողովուրդը, բայց Ադրբեջանի պես վարչակարգերի համար պատերազմները եղել ու շարունակում են մնալ իշխանություն պահպանելու գործիք, ու դուք հիմա եկել մեզ սպառնում եք պատերազմով։

Ադրբեջանական սպառնալիքը, Ադրբեջանին դարձրել եք մեր ընտրություններում գլխավոր գործոն։

Հերիք չի դարձել եք Ալիևի մարդը, Ալիևի կամակատարը և նրա պատվին սահմանադրական փոփոխություններ եք ուզում անել, մի հատ էլ սպառնում եք պատերազմով։ Մեր երկրի բարձունքները ադրբեջանին զիջող, մեր երկրի տարածքում ադրբեջանական դիրքերի առաջխաղացումներն ապահովող ու այդ ամենը գաղտնի պահող ուժի ղեկավարը հիմա եկել ասում է, որ թույլ չի տալու, որ Հայաստանի ղեկավարը ընտրվի միայն նրա շահերով առաջնորդվող մա՞րդը։

Ես ձեզ ասել եմ, որ դուք պետք է հավաքեք ձեր սրտիկներն ու պաչիկները ու վախերը և պատրաստվեք նախկին դառնալուն։ Հայ ժողովուրդը արժանի է ապրել իրական խաղաղ երկրում, որը հիմնված չէ պատերազմի սպառնալիքի վրա։

Չհամարձակվեք սպառնալ մեր ժողովրդին, մեր ժողովուրդն իրավասու է անել ազատ ու արժանապատիվ ընտրություն, հանուն նրա, որ ունենա ղեկավար, որի համար միակը Հայաստանի շահերն են։ Ինձ համար միակը Հայաստանի շահերն են, ու ես առաջնորդվելու եմ իմ պաշտոնավարման ընթացքում միայն Հայաստանի շահերով»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով