Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 21:52 25-05-2022

Էս հիմարը ժողովրդին, ներողություն եմ խնդրում, բայց դրել ա էշի տեղ․ ուրիշ բացատրություն չկա․ Իշխան Սաղաթելյան

Իշխանություններն իրենց ծրագիրն ավարտին չեն հասցնելու, մենք շարունակելու ենք ասել՝ դավաճան և սրիկա, ու դա ունենալու է իր հետեւանքը։ Մենք սա հենց այնպես չենք ասում, ասում ենք նրա համար, որ մեր այն քաղաքացիները, ովքեր դեռ համոզված չեն, որ դրանք դավաճան են ու երկիրը տանում են ոչ թե խաղաղության, այլ հայրենազրկման դուրս գան փողոց։ Այս մասին այսօր Գարեգին Նժդեհի հրապարակում «Դիմադրության» շարժման հանրահավաքին ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

Անդրադառնալով այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանին, նա նշեց, որ Դեմիրճյան փողոցում ապրող քաղաքացիները մի քանի ժամ չեն կարողացել դուրս իջնել, մանկապարտեզից իրենց երեխաներին վերցնել ու այդ մարդն ասում է՝ երկրում պրոցես չկա, ամեն ինչ հանդարտ է։

«Դրանով ուզում է իր թիմին հույս տալ, որովհետև հասկանում է, որ էդ թիմը հենց վտանգ զգաց, առաջինն է իրեն լքելու, ու էդ դավաճանը մնալում է միայն մի քանի դավաճանների հետ»։

Անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների այն հայտարարություններին, թե մայրաքաղաքում ամեն ինչ հանգիստ է, Սաղաթելյանն ասաց. «Այսօր դուք ապացուցել եք՝ երկրում ինչ իրավիճակ է։ Դուք 3 ժամ շրջափակված եք պահել նախագահական շենքը, այդ շենքում եղել են միայն հավաքարարները ու մի քանի անվտանգության աշխատակից։ Էս երկրում անտերություն է, այս երկրում իշխանություն չկա ու էդ իշխանությունը ձերն ա ու դա պետք է վերջնականապես փաստենք»։

Նա ասում է՝ ժողովրդի թիկունքում ոչինչ չի անելու, դա ասում է այն մարդը, որը 4 տարի ժողովրդի թիկունքում բանակցեց, բանակցությունները տարավ ձախողման, արդյունքում բերեց պատերազմ։ «Նա 44 օր խաբեց, ասաց՝ հաղթում ենք, ժողովրդի թիկունքում բանավոր պայմանավորվածությամբ Սյունիքում և Արցախում զիջեց նոր տարածքներ, հիմա էլ երկիրը հանձնելու շուրջ է բանակցում, այդքանից հետո այդ խրոնիկ սուտասանն ասում է՝ ես ժողովրդի թիկունքում բան չեմ անելու։ Այսինքն, էս մեր հիմարը ժողովրդին, ներողություն եմ խնդրում, բայց դրել ա էշի տեղ, ուրիշ բացատրություն չկա»։


Տեսանյութը՝ քիչ անց

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
19:20 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամ
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
21:10 Ռոնալդուի վարքագիծը քննադատության է արժանացել Պորտուգալիայի հավաքականի շուրջ սկանդալի ֆոնին