Ներքին Միտք 1 տարի առաջ - 16:21 18-09-2025

Ո՞վ է ում էշի տեղ դրել․ էս ուղղության պատասխանատուները հաստատ ամեն ամիս աշխատավարձ ու պարգևավճար են ստանում

Ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մի քանի օր առաջ ուշադրություն դարձրեցի, որ e-gov կայքում ինտերակտիվ բյուջեի հղումով բյուջեի կատարողականի գրաֆիկական արտապատկերումը այլևս չի աշխատում: Չգիտեմ, դա բարձրաձայնելն էր պատճառը, թե ուրիշ բան կար, բայց այսօր արդեն այդ հղումով միայն աղյուսակային եղանակով կարելի է տվյալները տեսնել:

Բայց ասածս դա չի: ԲՏ նախարարության տակ կա պաշտպանությանը վերաբերող 4 ուղղություն, ընդհանուր 5.7 մլրդ դրամ: Այս պահի դրությամբ ծախսը կազմում է, ուշադիր` 166մլն, տարվա պլանի 3%, 9 ամսվա պլանի 4%: 3 ուղղությամբ ընդհանրապես զրո կատարողական:

Էս ուղղության պատասխանատուները հաստատ ամեն ամիս աշխատավարձ ու պարգևավճար են ստանում, արձակուրդ են գնում ու պետական բյուջեի հաշվին գործուղումներ, երևի էլի կգտնվեն այլ ծախսեր:

Հիմա մի հարց տամ, օրինակ` տուն վերանորոգելու լինեիք, ու շինանյութի, դիզայների ծախսը արած լինեիք, վարպետները օրվա սնունդը և ամսվա աշխատավարձը կանոնավոր վճարելիս լինեիք, բայց մի տարվա մեջ լողասենյակում երկու հատ սալիկ կպցրած լինեին այդ վարպետները, ի՞նչ կանեիք։

Մի հարց էլ` ո՞վ է ում էշի տեղ դրել»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան