Երկիր մոլորակը նման է ձվի, բայց ամենազարմանալի գաղտնիքները Երկրի մակերևույթին են։
Աշխարհագրական գիտությունների թեկնածու Արսեն Գրիգորյանի հետ զրուցել ենք Երկիր մոլորակի կառուցվածքի մասին, պարզել, թե ինչ մեկ միասնական մայրցամաքից էր կազմված մեր մոլորակը միլիոնավոր տարիներ առաջ, ինչպես տրոհվեց ու ինչպես մասնատվեց ժամանակի ընթացքում։
Փորձել ենք հասկանալ, թե ինչ է թաքնված համաշխարհային օվկիանոսի հատակին ու ինչպես են բաժանվում ջրային սահմանները։
Նաև խոսել ենք Արարատ լեռան գաղտնիքների մասին։