Ներքին 1 տարի առաջ - 12:15 13-02-2025

Ու՞մ եք էշի տեղ դրել. վարչապետի «Ռուպր Դավոն» մոռացել է ինքն իրեն նույն հարցը տալ

2018 թվականի «հեղափոխության» հայտնի դեմքերից մեկը՝ «Ռուպր Դավոն», շարունակում է զարմացնել իր տիկտոկյան հոլովակներով, այս անգամ նա իր «ո՞ւմ եք էշի տեղ դրել» հոլովակների շարքում անդրադարձել է տրանսպորտի թանկացմանը։

«Կատարյալ ապուշ պետք է լինես, որ հավատաս՝ Քոչարյանի թայֆեն ժողովրդի մասին է մտածում»,- ասել է Ռուպրը իր հոլովակում։ Այնուհետև նա անդրադարձել է Սամվել Հակոբյանին՝ ասելով, որ Սեյրանի օգնականը 150 դրամի դեմ պայքարելու փոխարեն թող գնա Սեյրանի միլիարդանոց «ասաբնյակի աբլիցովկի» քարերը հատ-հատ տա գազելների անկուշտ գծատերերի ձեռը։

Հիշեցնենք, որ «Ռուպր Դավոն» վարչապետ Նիկոլ Փաշինյանի փաստացի օգնականն է․ ինքն է վարում վարչապետի տիկտոկյան էջը։

«Նախկին գծատերերի ջեբը էլ չի լցվում, դրա համար էլ նախկին գծատերերը հավաքվել ու Դոմբասի Անդոյենց գցել են փողոցներ, որ քաղաքը տրանսպորտը չկարենա պահի։ Ինչ պետք ա լինի. Թևանյանը պետք ա հին գազելները բերի, մեզ էլ բերեն, դրա մեջ գցեն ու ասեն՝ մուծվեք»,- ասել է Ռուպրը։

Նա իր առաջարկն ունի թանկացման դեմ. թող նորից աշխատեն «հուսահատության գազելները», և ով դեմ ա, թող դրանցով էլ երթևեկի։

Ռուպրը «ում եք էշի տեղ դրել՝ ինձ, իրանց, թե հեռուստադիտողին» հռետորական հարցը առաջինը պետք է հենց իշխանության ներկայացուցիչներին ուղղի, և երբ պատմում է այլ քաղաքական գործիչների «ասաբնյակների» մասին՝ մոռանալով իր սիրելի իշխանության «ասաբնյակները»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան