Արտաքին 6 ամիս առաջ - 17:36 19-03-2026

Եվրոպայում գազի գները մեկ երրորդով աճել են Իրանի նոր hարվածից հետո

Եվրոպայում գազի գները կտրուկ թռիչք են գրանցել Քաթարի էներգաօբյեկտներին Իրանի հասցրած հարվածից հետո, որն իրականացվել է ի պատասխան «Հարավային Պարս» գազի հանքավայրի վրա հարձակման։

Այս մասին գրում է Bloomberg-ը:

«Եվրոպայում բնական գազի գներն աճել են 35%-ով»,- նշված է հրապարակման մեջ: Բացի այդ, Իրանի հարվածը լուրջ տատանումներ է առաջացրել նաև նավթի շուկայում, գրում է պարբերականը:

Հինգշաբթի օրը QatarEnergy պետական ընկերությունը հայտնել է, որ հեղուկացված բնական գազի արտադրության օբյեկտները լուրջ վնասներ են կրել: Իր հերթին, Իրանը նախազգուշացրել էր, որ կհարձակվի Քաթարի, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի էներգաօբյեկտների վրա՝ ի պատասխան իր «Հարավային Պարս» հանքավայրին Իսրայելի և ԱՄՆ-ի հասցրած հարվածների:

Մարտի սկզբին QatarEnergy-ն հայտարարել էր անօդաչու թռչող սարքերի հարվածների պատճառով ՀԲԳ արտադրության դադարեցման մասին: Ընդ որում, արտադրանքի մեծ մասն ուղղվում էր ԵՄ:

Վերլուծաբանների կարծիքով՝ եթե հակամարտությունը ձգձգվի, Եվրոպան ռիսկի է դիմում բախվել գնային շոկի, որը համադրելի կլինի 2022 թվականի գարնան հետ: Այն ժամանակ գնանշումները հասնում էին 3892 դոլարի՝ հազար խորանարդ մետրի դիմաց:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան