Ներքին 8 ամիս առաջ - 14:45 09-02-2026

ԵՄ-ում ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների թիվն ավելի քան մեկ երրորդով կրճատվել է. Արման Եղոյան

Եվրամիությունում ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների թիվը ավելի քան մեկ երրորդով կրճատվել է: Այս մասին գրել է ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ պատգամավոր Արման Եղոյանը:

«Ըստ Եվրոստատի՝ 2025 թվականին ԵՄ անդամ երկրներում ապաստան հայցած (ժողովրդական լեզվով ասած՝ հանձնված)՝ ՀՀ քաղաքացիների թիվը կազմել է 2850, ինչն ավելի քան 34 տոկոսով պակաս է 2024 թվականի նույն ցուցանիշից (4330 քաղաքացի) և ավելի քան 46 տոկոսով պակաս է նույն ցուցանիշի՝ Սերժ Սարգսյանի և Տաշիրի Կարեն Կարապետյանի իշխանության տարիների (2009-2017) տարեկան միջինից (5280 քաղաքացի)։ Եվ ընդհանրապես, սրանից ավելի քիչ հայցեր եղել են միայն քովիդային 2020 և 2021 թվականներին, ակնհայտորեն, պայմանավորված լոքդաունի և օդային ուղևորափոխադրումների շեշտակի կրճատման հետ։

Համոզված եմ, որ առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրմանը զուգահեռ՝ այս թիվն է՛լ ավելի է նվազելու։

Միանգամից պատասխանեմ բոլոր այն հոռետեսներին, որոնք կասեն, թե այս նվազումը կապված է ԵՄ մեկնելու հնարավորությունների ինչ-ինչ ֆիզիկական սահմանափակումների հետ․ 2025 թվականին 2024 թ․ համեմատ՝ Հայաստանից ԵՄ օդային ճանապարհով ուղևորափոխադրումների թիվը աճել է 178․000-ով (որից 87,000-ը մեկնումների, իսկ 91,000-ը ժամանումների աճն է)։ Այսինքն ոչ թե ԵՄ-ում ֆիզիկապես հայտնվելու հնարավորություններն են նվազել, այլ այնտեղ ապաստան հայցելու և մնալու կարիքը և(կամ) ցանկությունը։ Ու 2025-ը այդ առումով բեկումնային տարի էր»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով