Ներքին 6 ամիս առաջ - 17:10 18-03-2026

Տեղի կունենա 44-օրյա պատերազմում անմահացած հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակին նվիրված գրքի շնորհանդեսը

Մարտի 19-ին՝ ժամը 19:00-ին, Առնո Բաբաջանյանի համերգասրահի նախասրահում տեղի կունենա 44-օրյա պատերազմում անմահացած հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակին նվիրված գրքի շնորհանդեսը։

Գիրքը կազմվել է նրա հարազատների, ընկերների, զինակիցների, հրամանատարների հիշողությունների հիման վրա՝ ներկայացնելով Հայկազի կյանքը, արժեքներն ու հերոսական մարտական ուղին։

Միջոցառման ընթացքում կներկայացվի գրքի ստեղծման պատմությունը, կհնչեն հիշողություններ Հայկազի մասին։ Շնորհանդեսին ներկա կլինեն նրա հարազատները, ընկերները, զինակիցներն ու հրամանատարները։

Միջոցառման շրջանակում կցուցադրվի նաև փաստավավերագրական ֆիլմ Հայկազ Մկրտչյանի կյանքի և 2 պատերազմներում նրա անցած մարտական ուղու մասին։

Մուտքն ազատ է:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի