Ավելին 4 տարի առաջ - 21:29 28-03-2022

Հռոմի Սուրբ Նիկողայոս եկեղեցում տեղի է ունեցել Դադիվանքի վանական համալիրի որմնանկարների վերականգնման աշխատանքներին նվիրված գրքի շնորհանդեսը

Մարտի 27-ին Հռոմի Սան Նիկոլա դա Տոլենտինո (Սուրբ Նիկողայոս) եկեղեցում Իտալիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ տեղի է ունեցել ճարտարապետ Արա Զարյանի և վերականգնող Քրիստին Լամուրեի՝ Դադիվանքի հայկական վանական համալիրի որմնանկարների վերականգնման աշխատանքներին նվիրված «Դադիի վանք Dadivank» գրքի շնորհանդեսը։
միջոցառումը տեղի ունեցավ Հայաստանի և Իտալիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։ Ներկաներին ողջունել և ելույթով հանդես է եկել Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը։
Դեսպանն իր ելույթում կարևորել է նման միջոցառումների կազմակերպումը և հայերեն ու օտար լեզուներով գիտական ուսումնասիրությունների առկայությունը։
Դեսպանը հատկապես կարևորել է այս միջոցառման անցկացումն այսօր՝ հաշվի առնելով իր վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական դարավոր ներկայության մասին պատմական վկայությունները վերացնելու ուղղությամբ Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը, ինչպես նաև Արցախում հետևողականորեն առաջ տարվող էթնիկ զտման միտումները։
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել Քահանայապետական Լևոնյան հայ վարժարանի տնօրեն Գերապայծառ Հայր Նարեկ վարդապետ Նամոյանը։ Արա Զարյանը և Քրիստին Լամուրեն հանդես եկան Դադիվանքի որմնանկարների վերաբերյալ ծավալուն պրեզենտացիայով, որի ընթացքում մանրամասն ներկայացվել են Դադիվանքի վանական համալիրի Կաթողիկե եկեղեցում գտնվող՝ 1297-ին թվագրվող, որմնանկարների հայտնաբերման և ուսումնասիրման պատմությունը, ցուցադրվեցին որմնանկարների և հայերեն արձանագրությունների վիճակը վերականգնումից առաջ և հետո։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի