Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 20:45 17-03-2026

Հորս գործունեությունը չի սահմանափակվել միայն բժշկությամբ․ այն ներառել է նաև մարդկային արժեքների փոխանցում. Արտավազդ Սահակյանի որդի

Ականավոր վիրաբույժ Արտավազդ Սահակյանի որդին՝ Արամ Սահակյանը, Oragir.News-ի հետ զրույցում անդրադարձավ հոր թողած մասնագիտական ժառանգությանը և ոլորտի զարգացման հեռանկարներին։

Նրա խոսքով՝ ոլորտի հետագա զարգացումը մեծապես կախված է այն երիտասարդ սերնդից, որը ձևավորվել է Սահակյանի ազդեցությամբ։

«Ես մեծ հույսեր ունեմ, որ իմ սերնդակիցներն ու ինձնից կրտսեր բժիշկները չեն սահմանափակվի միայն էսթետիկ վիրաբուժությամբ, այլ կընտրեն նաև այն ճանապարհը, որով գնացել է Արտավազդ Բագրատովիչը»,- նշեց նա։

Արամ Սահակյանի խոսքով՝ հոր գործունեությունը չի սահմանափակվել միայն բժշկությամբ․ այն ներառել է նաև մարդկային արժեքների փոխանցում։

«Դա միայն բժշկություն չէր, այլ նաև կարեկցանք, մարդու ցավը կիսելու ունակություն։ Համոզված եմ, որ այդ դպրոցից դուրս կգան նվիրյալներ, որոնք կշարունակեն նրա գործը»,- ասաց նա։

Նա նաև ընդգծեց, որ անձամբ իրեն փոխանցված գիտելիքներն ու արժեքները շարունակելու է փոխանցել հաջորդ սերունդներին։

«Ինչ նա ինձ սովորեցրել է, ես պարտավոր եմ պատվով շարունակել և փոխանցել իմ ուսանողներին»,- նշեց Արամ Սահակյանը։

Զրույցի ընթացքում նա անդրադարձավ նաև հոր քաղաքացիական դիրքորոշմանը՝ նշելով, որ Սահակյանը երբեք չի խուսափել իր կարծիքը բարձրաձայնելուց։ «Նրա մասին պատմող հաղորդումներում ևս ակնհայտ էր, որ անգամ եթե խոսքը նրա մասին էր, նրա պատասխանները հիմնականում հայրենիքի մասին էին»,- ասաց նա։

Արամ Սահակյանի համոզմամբ՝ հանրային ճանաչում ունեցող բժիշկները, ինչպես նաև արվեստագետները, պարտավոր են արտահայտել իրենց դիրքորոշումը։

«Բժշկի, ինչպես նաև դերասանի կամ բանաստեղծի ձայնը պետք է լսելի լինի։ Հորս մեջ այդ համարձակությունը կար, և նա միշտ բաց ու անկաշկանդ արտահայտում էր իր մտքերը»,- եզրափակեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում

Ձեզ գուցե հետաքրքրի