Ուղիղ եթեր
Ներքին 7 ամիս առաջ - 14:32 17-03-2026

Եթե լինեին այդ 400,000 գիտնականը, ինչո՞ւ պետք է մենք հրաժարվեինք Լուսին թռնելուց. Փաշինյան

Ցանկացած չլուծված խնդիր, որ մենք այսօր տեսնում ենք, դա մեր իսկ նախկինում, հանրային կառավարման ոլորտում չարված ներդրումների հետևանք է, որովհետև այսօր հանրային կառավարման ոլորտում կան բազմաթիվ պրոֆեսիոնալ և գիտակ մարդիկ, բայց ես ուզում եմ ասել նաև, որ առանձին վերցրած գիտելիքը չի կարող արդյունք տալ, որովհետև գիտելիքը նույնպես պետք է տեղադրված լինի ճիշտ տեղում և ճիշտ համակարգի մեջ։

Այս մասին Հանրային ոլորտի նորարարության 3-րդ համաժողովում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մի օրինակ կա, որ ամենաշատ տպավորություններից մեկն եմ ստացել այդ օրինակից, երբ Միացյալ Նահանգների` դեպի Լուսին «Ապոլոն» ծրագրի մեկնարկի համար աշխատել են ավելի քան 400,000 գիտնական։ Սա նշանակում է, որ եթե այդ երկրում լիներ ոչ թե 400,000 այլ 250,000 գիտնական, այդ դարակազմիկ ծրագիրը պարզապես տեղի չէր ունենա։

Մենք, իհարկե, մեր հազարամյա պատմության ընթացքում երբեք չենք պլանավորել և ցավոք, այսօր էլ չենք պլանավորում թռնել Լուսին և դրա համար կա ընդամենը մի պատճառ` այդ 400,000 գիտնականի և պրոֆեսիոնալի բացակայությունը, որովհետև եթե լինեին այդ 400,000 պրոֆեսիոնալը և գիտնականը, որևէ մեկը կարո՞ղ է բացատրել՝ ինչու պետք է մենք հրաժարվեինք Լուսին թռնելուց, ինչու՞։ Որևէ պատճառ չկա։

Սա այն դեպքն է, կներեք, այդ կոպիտ օրինակի համար, հազար ներողություն, այդպիսի ասացված կա, չէ՞, որ ասում են` «Աղվեսի դունչը չի հասնում խաղողին, ասում է՝ խակ է», Լուսին թռնելը մեզ համար խակ է, իսկապես խակ է»,-նշել է նա:

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
17:28 39 անշարժ գույք, 5 մեքենա և միլիոնավոր դրամների ավանդներ․ ինչ ունի Ամասիայի ՔՊ-ական համայնքապետի ընտանիքը
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա
22:17 «Գյումրի նաշ գորոդ». 102-րդ ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ բռնության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել