Խոսք Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 20:07 01-05-2022

Գիտե՞ք՝ պոլիկլինիկայի բժիշկը որքան է ստանում՝ 60 000, իսկ ոստիկանը՝ 400 000, հարցրեք՝ ինչու․ տնտեսագետ

«Էլ տեղ չկա, այսօր երկիր ենք կորցնում, հողեր ենք կորցնում, Արցախ ենք կորցնում, որպես տնտեսագետ էլ ասեմ, որ կառավարման զրո մակարդակ է բոլոր նախարարություններում, չեն հասկանում ինչ են անում։ Փողոցից եկածներին բերել լցրել են»։ Այս մասին Դիմադրության շարժման հանրահավաքի ընթացքում Oragir.news-ի հետ զրույցում ասաց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Գևորգյանը։

Նա ընդգծեց, որ երկրի տնտեսական իրավիճակի մասին ներկայացվող տվյալները ոտքից գլուխ կեղծիք են։ «Վիճակագրական ծառայության պետն ո՞վ է, գիտե՞ք։ Արդեն 30 տարի է՝ նա է։ Բա, ասում եք՝ նախկիններ, բա նորին բերեք։ Տնտեսական վիճակը շատ ծանր է։ Էսօր իմանում են միտինգ է լինելու, ասում են՝ ուսուցիչների աշխատավարձը բարձրացնենք։ Գիտե՞ք՝ պոլիկլինիկայի աշխատեղները որքան աշխատավարձ են ստանում՝ 60 հազար։ Իսկ գիտե՞ք՝ ոստիկանները որքան աշխատավարձ են ստանում՝ 400-500 հազար։ Ուսուցիչը, բժիշկը ամենաբարձրը պետք է ստանան։ Ինչո՞ւ են ոստիկաններին շատ վարձատրում, իրենց հարցրեք»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով