Ներքին 7 ամիս առաջ - 10:45 16-03-2026

Նախընտրական շրջանում ընդդիմադիր ուժերի պահվածքը միմյանց նկատմամբ՝  ընտրողին ուղղված ազդակ է. Հովհաննիսյան

Հանրությունը պետք է տեսնի լուրջ, գրագետ թիմեր, որոնք ոչ թե միմյանց են ոչնչացնում՝ սեփական նեղ շահի համար, այլ համախմբում են ուժերը՝ վերջապես նոր, վստահելի իշխանություն ձևավորելու նպատակով։

Գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Սոլիդ իշխանության ձևավորման հիմքը՝ սոլիդ ընդդիմություն.

Կարելի է արձանագրել, որ «Առաջարկ Հայաստանին» նախագծի շրջանակներում արված մշակումները և ծրագրային կարևորագույն դրույթները ակտիվորեն սկսել են օգտագործել այլ քաղաքական ուժեր, նրանց ներկայացուցիչները։ Այսպիսով՝ դրանք լայնորեն մտնում են հանրային կյանք։

1. Երաշխավորված խաղաղության կոնցեպտը, կարծես թե դառնում է առողջ ուժերի միասնական թեզ։
2. Ներքին համերաշխության գաղափարը նույնպես դառնում է առողջ, պատասխանատու ուժերի միասնական գաղափար։

Սա խոսում է համագործակցության պոտենցիալի, առողջ ուժերի համախմբման իրական հնարավորության մասին։

Առաջիկայում կհրապարակվեն «Առաջարկ Հայաստանին» թիմի նոր մշակումները տարբեր ոլորտներին առնչվող։ «Առաջարկ Հայաստանին» մեկ ամսվա կամ մեկ ընտրության նախագիծ չէ։

Դա ազգային-պետական փլուզումներից հետո վերականգնման, հետևությունների ու լուծումների հայեցակարգ է՝ Հայաստանի հետպատերազմյան վերականգնման ամբողջական մոտեցումներով։ Ինձ համար դա հետաքրքիր է հենց դրանով։

Մենք կարևորում ենք միջընտրազանգվածային երկխոսությունը և հանրային մթնոլորտի փոփոխությանն ուղված մյուս գրագետ քայլերը։ Դա շատ կարևոր, թերևս բեկումնային պահ է նախընըտրական Հայաստանում։ Հուսով եմ, սա նույնպես կդառնա միասնական գաղափար։

Շատ կարևոր է նաև ոչ թե սպասել հայկական «մոլդովական սցենարին», այլ՝ հաշվարկել հնարավոր սցենարները և ունենալ պատրաստի քայլեր։ Եվ առավել կարևոր է սեփական պոզիտիվ հաշվարկները չկառուցել այս կամ այն ուժի նկատմամբ հնարավոր իշխանական բռնաճնշումների վրա։

Մեր բոլորի նպատակը պետք է լինի նոր սոլիդ իշխանության ձևավորումը՝ սահուն սահմանադրական ընթացակարգերով։ Եվ շատ կարևոր է այս ընթացքում դուրս գալ հայկական էգոցենտրիզմի որակներից։ Միայնակ այս վիճակից չի կարող երկիրը հանել ոչ մի անհատ, ոչ մի առանձին ուժ, ոչ մի առանձին կուսակցություն։ Սոլիդ իշխանություն առաջին հերթին նշանակում է միասին աշխատելու իրական կարողություն, համակեցության և համագործակցության որակներ։

Սա նշանակում է նաև սոլիդ նախընտրական պայքար։ Նախընտրական շրջանում ընդդիմադիր ուժերի պահվածքը միմյանց նկատմամբ՝ ընտրողին ուղղված ազդակ է։ Այդ պահվածքն ընտրողին ասում է՝ ահա ա´յս ուժերը կարող են հետագայում ձևավորել ամուր, վստահելի իշխանականություն, ահա ա´յս ուժերին կարելի է քվե վստահել։

Այս փուլում վճռորոշ կարևորություն ունի ընդդիմադիր ուժերի հանդեպ հանրային ընդհանուր վստահության ձևավորումը։ Հանրությունը պետք է տեսնի լուրջ, գրագետ թիմեր, որոնք ոչ թե միմյանց են ոչնչացնում՝ սեփական նեղ շահի համար, այլ համախմբում են ուժերը՝ վերջապես նոր, վստահելի իշխանություն ձևավորելու նպատակով»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի