Արտաքին 7 ամիս առաջ - 13:03 15-03-2026

Իրանը հարձակումների երեք ալիք է իրականացրել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի բազաների վրա

Շաբաթ երեկոյից ի վեր իրանական զինվորականները Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաների վրա հարձակումների երեք ալիք են իրականացրել։

Այդ մասին հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ):

«Իրականացվել է «Ճշմարիտ խոստում 4» գործողության 53-րդ ալիքը՝ ԱՄԷ-ի Ալ Դաֆրա բազայում գտնվող ամերիկյան զինվորականների դեմ տասը «Ֆաթթահ» հիպերձայնային հրթիռների և հարձակողական անօդաչու թռչող սարքերի արձակմամբ»,- ասվում է հայտարարության մեջ:

Զինվորականները նշել են, որ այդ հրթիռներն ու անօդաչուներն օգտագործել են նաև տարածաշրջանային հրամանատարական կենտրոններին, ինչպես նաև Իսրայելի «ներքին ճակատի» կառավարման օբյեկտներին հարվածելու համար:

Բացի այդ, պահապանների կորպուսն ավելի վաղ հայտնել էր, որ իրականացրել է գործողության 51-րդ և 52-րդ փուլերը՝ հարձակվելով ամերիկյան զինվորականների արդյունաբերական համալիրների և հավաքների կենտրոնների վրա երեք բազաներում․ Հարիրը Իրաքյան Քրդստանում, Ալի աս Սալեմը և Արիֆջանը Քուվեյթում:

ԻՀՊԿ-ն նաև հավելել է, որ իրանցի զինվորականների հարձակմանն է ենթարկվել Սաուդյան Արաբիայում գտնվող Ալ Հարջ ավիաբազան, որը AWACS հեռահար հայտնաբերման ինքնաթիռների «հիմնական բազան» է, ինչպես նաև լիցքավորող ինքնաթիռների տեղակայման վայրը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան