Արտաքին 6 ամիս առաջ - 23:19 01-04-2026

Իրանը հարվածներ է հասցրել Իսրայելին և Մերձավոր Արևելքում ԱՄՆ օբյեկտներին

Իրանի զինված ուժերը 89-րդ գործողության շրջանակում հարվածներ են հասցրել տարածաշրջանի մի շարք թիրախների, այդ թվում՝ ԱՄԷ-ում, Քուվեյթում և Բահրեյնում ԱՄՆ օբյեկտներին, ինչպես նաև Իսրայելի տարածքին։

Այս մասին հայտարարել է «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Էբրահիմ Զոլֆաղարին։

Նրա խոսքով՝ հրթիռներով և ԱԹՍ-ներով հարվածներ են հասցվել Էյլաթի, Թել Ավիվի և Բնեյ Բրաքի շրջաններին։

Բացի այդ, ինչպես պնդում է իրանական կողմը, հարձակման է ենթարկվել Բահրեյնում ամերիկացի զինվորականների տեղակայման վայրը։ Ըստ Զոլֆաղարիի հայտարարության՝ արդյունքում տուժել է մոտ 80 մարդ։

Նա հավելել է, որ իրանցի զինվորականները հարված են հասցրել ԱՄՆ բանակի ուղղաթիռային խմբին Քուվեյթի Ալ-Ադիրի բազայում․ մեկ ուղղաթիռ, նրա խոսքով, ոչնչացվել է, ևս մի քանիսը լուրջ վնասվածքներ են ստացել։ Բացի այդ, հայտարարվել է ԱՄԷ-ին պատկանող ջրատարածքում և կղզիներում տեղակայված ամերիկյան վաղ նախազգուշացման երկու ռադիոտեղորոշիչ համակարգերի ոչնչացման մասին։

Իրանական հրամանատարության ներկայացուցչի պնդմամբ՝ հարձակում է իրականացվել նաև Բեն Գուրիոն օդանավակայանում ամերիկյան լիցքավորող ինքնաթիռների կուտակումների, ինչպես նաև հրթիռների և ԱԹՍ-ների հայտնաբերման ու որսման համար նախատեսված ռադիոտեղորոշիչ կայանների վրա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան