Ներքին Միտք 7 ամիս առաջ - 00:06 14-03-2026

Կարևոր է իմանալ, թե ինչու, ինչպես ու ով է Վենսին գիրք նվիրելու թեման հանրայնացրել. Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը.

Ընկերներ և հետևողներ,
իսկ տեղյակ ե՞ք, թե ինչու և ինչպես ու ով է Վենսին գիրք նվիրելու թեման հանրայնացրել, այն է.

ա/ Ադրբեջա՞նն է ստիպել, որ մենք նման բան այլևս թույլ չտանք,
բ/ վարչապետ Փաշինյա՞նն է հանրայնացրել, այսպիսով ուղերձ հղելով Ադրբեջանին, որ ինքը հավատարիմ է խաղաղության գործընթացին ու կպատժի բոլոր նրանց, ովքեր Արցախի թեման տաք կպահեն այս կամ այն կերպ,
գ/ ներսից ե՞ն բզբզել...

Կարծում եմ, սա նույնպես կարևոր է՝ իմանալ, թե ինչու այսպես եղավ:
Եւս մի կարևոր թեմա կա:

Ինչպես գիտեք Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն է նշանակվում դիվանագետ Հրաչ Թաշչյանը, ով Հիքմեթ Հաջիևի հետ բանակցողն է եղել վոթս-ափով: Հետո Հաջիևի հետ բանակցողը դարձավ Արմեն Գրիգորյանը, ով Արցախից է:

Օգոստոսի 10-ին՝ Սևրի պայմանագրի օրը, մի հետաքրքիր բան եմ գրելու:
Մոտս նշեմ, որ չմոռանամ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան