Ներքին 1 տարի առաջ - 19:18 19-02-2025

Խորհրդարանում նշվել է Գիրք նվիրելու օրը

2008 թվականից ի վեր փետրվարի 19-ին Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը: Տոնի ընտրության օրը պատմական ու նվիրական է: 1869 թվականի այդ օրը ծնվել է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը: Յուրահատուկ տոնի առթիվ հանրապետությունում անցկացվում են գրքերի շնորհանդեսներ, հանրային ընթերցումներ ու հանդիպումներ ժամանակակից գրողների, դերասանների հետ, անցկացվում են գրքերի քննարկումներ ու փառատոներ: Տոնը տարիներ շարունակ նշվում է նաեւ օրենսդիր մարմնում. տոնական օրն այստեղ գրքեր են նվիրում ու ստանում:

Այս անգամ խորհրդարան էին այցելել Հայաստանի 10 մարզի մարզային գրադարանների` 2024 թվականի լավագույն ընթերցող ընտրված աշակերտներն ու ուսանողները: Այցի նպատակը մասնակցությունն էր «Միջոցառում` առանց սցենարի» խորագիրը կրող հանդիպմանը:

Օրենսդիր մարմնի գրադարանում հյուրերին դիմավորել, նրանց հետ ջերմ ու անկաշկանդ զրուցել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արման Եղոյանը, Արսեն Թորոսյանը, Սիսակ Գաբրիելյանը եւ Արփինե Դավոյանը:

Երեխաներն ու պատանիները պատգամավորների հետ զրուցել են իրենց կարդացած գրքերի, ընթերցասիրության, գրքերից քաղած դասերի, մարդու ինքնակրթության եւ զարգացման համար գրքերի կարեւորության մասին: Պատգամավորները պատասխանել են հյուրերի բազմաբնույթ հարցերին, նրանց հորդորել շատ կարդալ, խորհուրդներ տվել գրքերի վերաբերյալ, ներկայացրել իրենց սիրելի հեղինակներին ու գրքերը:

Օրվա խորհրդին համահունչ հյուրերն ու պատգամավորները միմյանց գրքեր են նվիրել:
Ընթերցասեր երեխաներն ու պատանիներն այնուհետ եղել են Ազգային ժողովի թանգարանում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»