Ներքին 7 ամիս առաջ - 22:00 13-03-2026

Իվետան, Բրյունետը, Արամեն զայրացած են․ նրանք «Խազեր 2026»-ին չեն մասնակցի

Հայկական երաժշտական աշխարհը պատրաստվում է տարվա ամենաքննարկվող իրադարձությանը։ «Խազեր» հայկական երաժշտական մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտի 29-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Մրցանակաբաշխության շրջանակներում սահմանված են 17 անվանակարգեր։ Յուրաքանչյուր անվանակարգի «կարճ ցուցակում» (short list) ընդգրկվել են 3-ական արտիստներ, խմբեր կամ նախագծեր։ Հայտերի ընդունումը տեղի է ունեցել հունվարի 21-ից փետրվարի 20-ը։

Չնայած կազմակերպչական ակտիվ նախապատրաստություններին՝ միջոցառումն ուղեկցվում է հայտնի արտիստների կտրուկ արձագանքներով:

Թեկնածուների ցանկի հրապարակումից անմիջապես հետո երեք հայտնի արտիստներ՝ Իվետա Մուկուչյանը, Բրյունետը և Սյուզաննա Մելքոնյանը, հանդես են եկել կտրուկ հայտարարություններով։ Իվետա Մուկուչյանը շեշտել է. «Իմ որոշումն անտեսվել է»:

Նա հայտնել է, որ դեռ վաղուց է հրաժարվել մասնակցությունից, սակայն կազմակերպիչները ներառել են նրա անունը հավակնորդների ցանկում՝ հակառակ իր կամքին։ Երգչուհին պահանջել է չօգտագործել իր անունը որևէ անվանակարգում կամ արշավում։ Նա նշել է, որ իր համար լավագույն գնահատականը սեփական լսարանի սերն է։

Բրյունետը հայտարարել է, որ այսուհետ չի մասնակցելու ոչ մի մրցանակաբաշխության: Նա նույնպես զարմացած էր՝ իր անունը թեկնածուների մեջ տեսնելով։ Նա շեշտել է, որ իր անունը հայտնվել է ցանկում առանց իր թույլտվության։ Արտիստը հայտարարել է, որ այլևս չի պատրաստվում մասնակցել նմանատիպ միջոցառումների՝ միակ իրական մրցանակ համարելով իր երաժշտությունը լսող մարդկանց։

Սյուզաննա Մելքոնյանը հայտարարել է որ դուրս է գալիս ակադեմիայի կազմից, մենք փորձեցինք կապ հաստատել նրա հետ, սակայն վերջինս պատասխանեց, որ ավելի բան չունի ասելու։

Ի տարբերություն մյուսների՝ Սյուզաննա Մելքոնյանը հայտ էր ներկայացրել, սակայն չէր ընդգրկվել հիմնական ցանկում (short list)։ Երգչուհին պաշտոնապես հայտարարել է Հայաստանի ազգային երաժշտական ակադեմիայի կազմից դուրս գալու մասին։

Նա նշել է, որ թեև պարտությունները իրեն չեն կոտրում, սակայն այս հարցում կան «շատ նրբություններ», որոնք ստիպել են նման որոշում կայացնել։

Ստեղծված իրավիճակը բավականին արտառոց է, քանի որ Իվետա Մուկուչյանի և Բրյունետի հրաժարվելուց հետո «Լավագույն փոփ երգչուհի» անվանակարգում փաստացի մնում է միայն մեկ թեկնածու՝ Սոնա Ռուբենյանը։

Հաղորդավար և պրոդյուսեր Մհեր Բաղդասարյանը սոցիալական իր էջերում անդրադարձել է «Խազեր» մրցանակաբաշխության անվանակարգերին՝ բարձրացնելով մի շարք կասկածելի հարցադրումներ կազմակերպիչների գործելաոճի մասին։ Պրոդյուսերը նշել է, որ որոշ առանցքային արտիստներ հայտնվել են անվանակարգերում առանց իրենց թույլտվության կամ ցանկության։ Սա հակասում է կազմակերպիչների այն պնդմանը, թե արտիստները պետք է անձամբ հայտ ներկայացնեին մասնակցության համար։

Մհեր Բաղդասարյանն ընդգծել է, որ տարվա ընթացքում բազմաթիվ մենահամերգներ և ակտիվ գործունեություն ունեցած երգչուհի Տաթև Ասատրյանը ներառվել է միայն «Քաղաքային ֆոլկ» անվանակարգում։

«Այն հարցին, թե ինչու չկա այս կամ այն արտիստը, պարզաբանում էին, թե իրենք չեն ցանկացել ներկայանալ։ Բայց պարզվում է՝ արտիստին ներառել են առանց իր թույլտվության։ Ենթադրությունները թողնում եմ ձեզ»,- նշել է Մհեր Բաղդասարյանը։

Մրցանակաբաշխությունը դեռ չմեկնարկած՝ արդեն հայտնվել է քննադատությունների կենտրոնում՝ կազմակերպչական խնդիրների և արտիստների դժգոհության պատճառով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»